Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ռուբեն Մելիքյան. Շուշին օր օրի գեղեցկանում էր աչքիս առաջ. այ Նե՛ռ, էս ի՞նչ ես խոսում

Ռուբեն Մելիքյան. Շուշին օր օրի գեղեցկանում էր աչքիս առաջ. այ Նե՛ռ, էս ի՞նչ ես խոսում
16.11.2020 | 22:45

Այ Նե՛ռ, երկուսուկես տարի նստավայրս էր Շուշին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Օր օրի վերածնվում էր, օր օրի գեղեցկանում էր։ Աչքիս առաջ։ Շուշիի Մշակույթի տուն, Տեխնոլոգիական համալսարան, Մանկապատանեկան կենտրոն, թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր, ասֆալտապատվող փողոցներ ...
Այ Նե՛ռ, էս ի՞նչ ես խոսում, այ կոնչեննի դավաճան», - գրել է նա:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ